Авиадоставка грузов в Париже

Երբեմն հանգամանքներն դասավորվում են այնպես, որ հարկ է լինում բեռները առանձին տեղափոխել, ինչպես օրինակ նոր բնակավայր իրերի, ապրանքների, կենդանիների, շինանյութի, արժեթղթերի և փաստաթղթերի, ավտոմեքենաների մասերի և այլնի փոխադրման պարագայում:

Լինում են դեպքեր, երբ ցամաքային տրանսպորտը այնքան էլ հարմար չէ, օրինակ, երբ խոսքը գնում է շուտ փչացող սննդամթերքի, ծաղիկների, ընտանի կենդանիների կամ վարժեցված կրկեսային կենդանիների փոխադրման մասին և այլն: Նման դեպքերում օգնության են գալիս բեռների ավիափոխադրման ծառայությունները Փարիզում, որոնցից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել AVIAV TM (Cofrance SARL) ընկերություն:

 

Ավիափոխադրման կազմակերպումը

Համագործակցությունը մեր ընկերության հետ հարմար է նրանով, որ մենք մեր վրա ենք վերցնում բեռների տեղափոխման հետ կապված բոլոր հարցերի լուծումը, այնպես որ հաճախորդը չի անհանգստանում ոչինչի մասին.

  • կգտնենք անհրաժեշտ չափի և տարողունակության ինքնաթիռ,

Авиадоставка грузов в Париже

  • կօգնենք ձևակերպել բեռների փոխադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • կձևակերպենք ապահովագրություն Ձեր ցանկության դեպքում,
  • անհրաժեշտության դեպքում կքանդենք և կհավաքենք տեղափոխվող իրերը,
  • կհասցնենք բեռները օդանավակայան (անհրաժեշտության դեպքում հատուկ ավտոմեքենա կվարձակալենք),
  • խնամքով կփաթեթավորենք դրանք,
  • օդանավի սրահում իդեալական պայմաններ կստեղծենք տվյալ տեսակի բեռների տեղափոխման համար,
  • ժամանման վայր հասնելուն պես բեռները կտեղափոխենք և կհանձնենք հասցեատիրոջը, կօգնենք դրանք հանել փաթեթից և դասավորել:

Մենք պատրաստ ենք կազմակերպել բեռնային չվերթ ցանկացաած երթուղով, ինչպես Ֆրանսիայի ներսում, այնպես էլ նրա սահնաններից դուրս: Մեզ համար չկան սահմանափակումներ: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը աշխատում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ: Մեզ հետ կարող եք կնքել միանգամյա սպասարկման կամ երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

 

Կենդանիների ավիափոխադրում

Օդանավերով հաճախ են կենդանիներ փոխադրում: Իհարկե, շատ լավ է, երբ կենդանին թռչում է սեփականատիրոջ հետ միասին: Սակայն, այն դեպքում, երբ կենդանին մենակ է թռչում, այդ դեպքում AVIAV TM (Cofrance SARL) հոգ է տանում ամեն ինչի մասին, որպեսզի կենդանու համար թռիչքը մաքսիմալ հարմարավետ լինի և նրա սեփականատերը ոչինչի մասին չանհանգստանա.

 

– կհավաքենք կենդանու տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,Авиадоставка грузов в Париже

– օդանավակայան փոխադրելու համար կտրամադրենք հատուկ մեքենա,

– կօգնենք անցնել անասնաբուժական հսկողությունը,

– անհրաժեշտության դեպքում կտրամադրենք համապատասխան կոնտեյներ,

– եթե ցանկանաք, կտրամադրենք նաև ուղեկցող անձ` դայակ, մարզիչ, անասնաբույժ և այլն, որոնք կլինեն Ձեր կենդանու կողքին ողջ թռիչքի ընթացքում,

– Ձեր կենդանու համար սրահում կամ վանդակում, որով նա տեղափոխվելու է, կապահովենք հարմարավետ պայմաններ,

– ժամանման օդանավակայանից կտեղափոխենք անհրաժեշտ վայրը:

 

Համագործակցեք AVIAV TM ընկերության հետ

Մենք տեղափոխում ենք ցանկացած տեսակի բեռներ, ինչպես թեթև` փաստաթղթեր, ոսկերչական զարդեր, այնպես էլ խոշոր չափերի` ավտոմեքենաներ, զբոսանավերի մասեր և այլն: Գինը կախված է թռիչքի հեռավորությունից, օդանավի տեսակից, ապրանքի բնույթից ու քաշից, լրացուցիչ ծառայությունների պատվերից: Մենք չենք տեղափոխում այնպիսի իրեր, որոնք արգելված են օրենքով:

Авиадоставка грузов в ПарижеԴուք կարող եք ճշտել մեր մենեջերից արգելվող ապրանքների տեսակները: Երբեմն լինում են վիճահարույց դեպքեր, որոնց պարագայում մեր իրավաբանները պատրաստ են պաշտպանել իրենց հաճախորդների իրավունքները:

Փարիզից կամ ցանկացած այլ ուղղությամբ ապրանքների ավիափոխադրում պատվիրելու  համար, Դուք կարող եք թողնել հայտ մեր կայքում կամ զանգահարել անմիջապես մեր մենեջերին: Դա ոչինչ չի պարտավորեցնում: Դուք պարզապես կարող եք ճշտել թռիչքի արժեքը և տալ բոլոր Ձեզ հուզող հարցերը, որպեսզի ավելի լավ հասկանաք գործընթացի կազմակերպումը: Եթե գինը Ձեզ հարմար է, ապա սիրով կհամագործակցենք Ձեզ հետ և նշանակված օրը կիրականացնենք օդանավով Ձեր բեռների փոխադրումը: