Եթե Ձեզ անհրաժեշտ է բժշկական ինքնաթիռ Փարիզում, ապա առավել հարմար է պատվիրել այն AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունում: Արդեն 10 տարի է, ինչ մենք աշխատում ենք Ֆրանսիայում և այս ընթացքում առաջատար դիրքեր ենք զբաղեցրել սանիտարական ավիափոխադրումների ոլորտում:
Պատվեր կատարելու համար անհրաժեշտ է լրացնել մեր կայքում զետեղված հատուկ ձևը, բայց քանի որ խոսքը գնում է բժշկական ավիացիայի մասին, ապա ավելի լավ է անմիջապես կապ հաստատել մենեջերի հետ կամ գրավոր կերպով ներկայացնել Ձեր իրավիճակը կայքի զրուցարան բաժնում: Օդանավ պատվիրելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տեղեկությունները.
– մեկնման և ժամանման վայրերը,
– թռիչքի ժամանակը,
– կարող եք նշել կոնկրետ օդանավակայանները,
– հիվանդի ախտորոշումը և նրա վիճակը,
– թռիչքի նպատակը,
– ուղեկցող անձանց թիվը:
Հարցումը մշակելուց հետո մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ մանրամասները ճշգրտելու համար: Այդ ժամանակ նա արդեն կկարողանա Ձեզ առաջարկել ինքնաթիռի կոնկրետ կամ նույնիսկ մի քանի մոդել և կհաղորդի երկկողմանի թռիչքի արժեքը: Բժշկական թռիչքի ժամանակ ինքնաթիռում ներկա են լինում բժիշկ, բուժքույր և հիվանդապահ: Մենք կտրամադրենք անհրաժեշտ մասնագետին ըստ հիվանդի ախտորոշման: Եթե ցանկանում եք թռչել Ձեր անձնական բժշկի կամ անձնակազմի հետ, ապա անհրաժեշտ է մանրամասները ճշգրտել մինչ հայտ ներկայացնելը:
Փարիզում բժշկական ինքնաթիռները կօգնեն արագ անհրաժեշտ վայր տեղափոխել հիվանդին: Նման թռիչքները լիովին անվտանգ են: Անձնակազմը ունի թռիչքների մեծ փորձ, իսկ օդանավերը հագեցած են սարքերով, որոնք թույլ են տալիս կանխատեսել և շրջանցել տուրբուլենտության գոտին: Օդաչուները ղեկավարում են ինքնաթիռը զգուշորեն՝ խույս տալով ցնցումներից և այլ տհաճ պահերից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ապահովել հիվանդի անշարժ դիրքը, եթե նրան չի թույլատրվում շարժվել:
AVIAV TM (Cofrance SARL) ընկերության ծառայությունները
AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կտրամադրի բոլոր անհրաժեշտ և լրացուցիչ ծառայությունները.
-
- կընտրեք Ձեր իրավիճակին համապատասխան ինքնաթիռ,
- հատուկ բժկական մեքենայով կկազմակերպենք հիվանդի տեղափոխումը օդանավակայան կամ օդանավակայանից,
- կօգնենք պայմանագիր կնքել հիվանդանոցի հետ,
- բոլոր ուղևորների համար կձևակերպենք վիզաներ և ապահովագրություն,
- կտրամադրենք անհրաժեշտ մասնագետներին՝ մեկ բժիշկից սկսած մինչև մի ամբողջ անձնակազմ,
- հարկ եղած դեպքում կամրագրենք համարներ հյուրանոցում՝ հիվանդին ուղեկցող անձանց համար,
- կվարձակալենք թարգմանիչ,
- Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում, որտեղ որ պատրաստվում եք ուղևորվել, կօգնենք ցանկացած խնդրի լուծման հարցում,
Մենք երկար տարիներ է, ինչ աշխատում ենք Եվրոպայում և համագործակցում ենք հուսալի գործընկերների հետ ամբողջ աշխարհով:
Ո՞ր դեպքերում են նաև բժշկական թռիչքներ անհրաժեշտ
Երբեմն տեղի են ունենում ողբերգական դեպքեր, որի ժամանակ անհրաժեշտ է լինում տեղափոխել ոչ թե հիվանդին, այլ նրա մարմինը: Մենք պատրաստ ենք տրամադրել համապատասխան օդանավը և զբաղվել հուղարկավորության բոլոր հարցերով, որպեսզի հարազատները կարողանան հանգիստ մթնոլորտում վերջին հրաժեշտը տալ իրենց ազգականին: Նման դեպքերում պահանջվում է օպերատիվություն: Փարիզում սանիտարական ավիացիան Ձեզ թույլ կտա արագորեն անհրաժեշտ վայրը հասցնել հանգուցյալի մարմինը:
Հատուկ չվերթ կարող է անհրաժեշտ լինել նաև շատ այլ իրավիճակներում: Օրինակ, որոշ կանայք նախընտրում են թռչել Ֆրանսիա կամ Ֆրանսիայից Եվրոպայի այլ երկրներ ծննդաբերելու: Ոչ մի ավիաընկերություն չի համաձայնվում տեղափոխել ծննդաբերության վերջին ամիսներին գտնվող կանանց, իսկ ցամաքով փոխադրումը երկար ժամանակ է պահանջում և կարող է նույնիսկ վտանգավոր լինել: Այս դեպքում մասնավոր ինքնաթիռը իդեալական լուծում է: Օդանավում ներկա է լինում փորձառու բժիշկ, որը օգնում է Ձեզ ապահով զգալ և առանց անհանգստության շտապ հասնել հիվանդանոց:
Լինում է, որ տարեց մարդը կամ նույնիսկ տարեցների մի ամբողջ խումբը որոշում է ուղևորվել ճանապարհորդության: Նրանց համար կանոնավոր չվերթը հոգնեցուցիչ կլինի, իսկ օդանավակայանում ընթացակարգերը մեծ ջանքեր կխլեն: Փարիզում AVIAV TM (Cofrance SARL) ընկերության կողմից առաջարկվող բժշկական ավիացիայի ծառայությունները կօգնեն հեշտությամբ լուծել նման խնդիրները: Օդանավակայանում հաշված րոպեներ կանցկացնեք, իսկ դրանից հետո անմիջապես կուղևորվեք հանգստավայր կամ վերականգնողական կենտրոն: Մեզ հետ Ձեր ճանապարհորդությունը կլինի հեշտ և հաճելի: